24/10/2018 12:33
Գործարարի ինչի՞ն ա պետք լինել ԱԺ պատգամավոր, մեկը կարա՞ ինձ բացատրի. Փաշինյան
Գործարարի ինչի՞ն ա պետք լինել ԱԺ պատգամավոր, մեկը կարա՞ ինձ բացատրի, ԱԺ-ում ամբիոնից նման հարցադրում հնչեցրեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
«Ոչ մեկին պխատգամավորի կարգավիճակը ոչ մի բան կավելացնի, ոչ մի բան կպակասեցնի։ Մենք բոլորի համար ուզում ենք ստեղծել հավասար պայմաններ», - նշեց նա։
Փաշինյանն անդրադարձավ հավասար պայմաններ ստեղծելու համար անհրաժեշտ հարկային օրենսգրքերում կատարվելիք փոփոխություններին՝ նշելով, որ դրա համար նախ անհրաժեշտ է արտահերթ ընտրություններ կատարել, որպեսզի նոր խորհրդարանում կարողնանա պատճաշ ներկայացնել և իրականցնել իրենց ծրագրերը։
«Հարկային օրենսգիրքը մեր օրակարգում է և ուզում ենք դրա շուրջ հանրային քննարկումներ սկսել, բայց մի օր լինում է հոկտեմբերի 2, մի օր քաղաքական դավադրության մասին ուրիշ ինֆորամացիա։ Մենք չունենք հնարավորություն և քաղաքական կուլմինացիան այնտեղ է, որ մարդկանց այլ գործնական հարցեր են հետաքրքրում։ Մարդկանց հետաքրքրում է՝ հեղափոխությո՞ւն է, թե՞ հակահեղափուխություն։ Այս առումով ես կարևորում եմ արտահերթ խորհրդարանական ընտրությունները և որ նախընտրական քարոզարշավի փուլը նորմալ քաղաքական մթնոլորտում անենք, որովհետև կան ռեֆորմների պատրաստ փաթեթներ, որը մեր կառավարությունը պետք է իրականացնի», - նշեց Փաշինյանը։