24/10/2018 11:11
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց աննախադեպ չափի կաշառքի գործի մասին, որով գործող անձը պատգամավոր է
Այսօր Ազգային ժողովի նիստում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց իր նախկին հայտարարությունը, որ ժողովրդից թալանվածը վերադարձվելու է ժողովրդին։ Նա նույնիսկ օրինակ բերեց՝ նշելով, որ գործող պատգամավորներից մեկի վերաբերյալ կա քրեական գործ, որը կոռուպցիոն խոշոր գործ է ու «100 տոկոսով ապացուցված է»։
«Արդեն երկու ամիս մենք մեր ձեռքի տակ ունեցած ոչ պաշտոնական փաստաթղթի պաշտոնական պատասխանին ենք սպասում, որ օրը ստացանք, մենք նախաձեռնությամբ մտնելու ենք այդ պատգամավորին կալանավորելու համար։ Կաշառքի գործ է», - հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ պաշտոնական փաստաթուղթը ստանալը կապված է օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ և արդեն մի քանի ամիս է՝ պատասխան չեն կարողանում ստանալ։
«Մի քիչ երևի մեր դեսպանատունը լավ չի աշխատում, մի քիչ երևի այդ երկրի հետ որոշ հարաբերություններ կան ու ձգձգում են՝ ամեն օր ասելով էսօր-էգուց։ Բայց այդ պատգամավորը կալանորվելու է և դա լինելու է երրորդ հանրապետության ամենախոշոր կաշառքի գործը», - հայտարարեց Փաշինյանը։