24/10/2018 11:38
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև հաստատված օպերատիվ կապն իսկապես գործող է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հաստատում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության միջև հաստատվել է օպերատիվ կապ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
«Այո, օպերատիվ կապը հաստատվել է: Օպերատիվ կապի հաստատումը պետք է դիտարկել այն տեսանկյունից, որ այն ուղղված է խաղաղության մթնոլորտի ձևավորմանն ու ամրապնդմանը», - ասաց Աննա Նաղդալյանը:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք երեկ ՊԲ հարավարևելյան ուղղությամբ հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայողի վիրավորման դեպքից հետո կապի կիրառում եղե՞լ է, ԱԳՆ մամուլի քարտուղարը պատասխանեց.
«Երեկ կապի կիրառելիության հետ կապված, ասեմ, որ կապը հաստատվել է ոչ թե հանրային հայտարարության համար, դա իսկապես գործող կապ է»: