24/10/2018 11:27
Հանրապետականը դեմ է քվեարկելու Փաշինյանի թեկնածությանը
ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի վարչապետի թեկնածությանը, լրագրողներին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը։
«Մենք դեմ ենք քվեարկելու։ Նախապես ինչ ասել ենք, այսօր դա էլ անելու ենք», - ասաց նա։
Հիշեցնենք՝ այսօր խորհրդարանում վարչապետի ընտրության հարցն է քննարկվում։ Առաջադրված թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, ում «Ելք» խմբակցությունը ֆիկտիվ է առաջադրել և հորդորել չընտրել վարչապետին այս անգամ, որպեսզի հնարավոր լինի լուծարել խորհրդարանը և գնալ արտահերթ ընտրությունների։