24/10/2018 09:58
«Հրապարակ». ՀՀԿ-ն փորձելու է դառնալ ընդդիմադիր կենտրոն
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին ՀՀԿ-ն, մասնավորապես պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, «նոն-ստոպ» հանդիպումների մեջ է ՀՀԿ տարածքային ակտիվի, որոշ անհատների և երիտթևերի հետ։ Քննարկվում է «ինչպես, ումով ընտրությունների գնալ» առաջարկը փաթեթով ԳՄ-ին, Սերժ Սարգսյանին ներկայացնելու համար։
ՀՀԿ կորիզն ուզում է, որ ցուցակը ղեկավարի Վիգեն Սարգսյանը, սակայն այլ տարբերակներ էլ են քննարկում, օրինակ՝ եթե Կարեն Կարապետյանը (Տաշիրի) համաձայնի, սակայն Կարապետյանները հակված չեն մասնակցելու։ Հարցին՝ իմաստ ունե՞ր բոյկոտել նոր Ընտրական օրենսգիրքը, երբ այն նախատեսում է 4 քաղաքական ուժի ներկայություն ԱԺ-ում, 4-րդ ուժի համար 2 տոկոսի բոնուս, հին օրենքով դուք պետք է հավաքեք 7 տոկոս (որպես դաշինք), նորով՝ 5։ Ռեյտինգայինի մասով էլ գաղտնիք չէ, որ ձեր ռեյտինգայիններն այլևս ՔՊ-ի օգտին են աշխատելու, և տեսակետ կա, որ ՀՀԿ-ն առհասարակ պառլամենտ մտնելու խնդիր է ունենալու։
ՀՀԿ մեր աղբյուրը պատասխանեց․ «Խնդիրը 5 կամ 7 տոկոս նվազագույն շեմը հաղթահարելը չէ։ Եթե որոշենք մասնակցել ընտրություններին, ապա կդնենք ավելի բարձր շեմ, ընդ որում՝ մենք ոչ թե շեմի կամ տոկոսի համար ենք մտնելու պայքարի մեջ, այլ փորձելու ենք դառնալ ընդդիմադիր կենտրոն, ինչը, հավատացեք, մեզ մոտ կստացվի»»։