24/10/2018 13:31
Պուտին-Թրամփ հանդիպումը կկայանա նոյեմբերի 11-ին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 11-ին Փարիզ կատարելիք այցի ընթացքում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «Интерфакс»-ը։
«Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի օգնական Ջոն Բոլթոնի հանդիպման ընթացքում այդ մասին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Երկու երկրների ղեկավարները կայցելեն Փարիզ՝ մասնակցելու Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված միջոցառումներին։ Այդ պայմանավորվածությունը մեր նախագահը հաստատել է Բոլթոնի հետ հանդիպման ժամանակ», - ասել է Ուշակովը:
Նրա խոսքով՝ նախատեսվում է, որ հանդիսավոր միջոցառումներից հետո կանցկացվեն երկկողմ հանդիպումներ: