24/10/2018 10:11
Հանրապետական խմբակցության պատգամավորը վայր է դնում մանդատը
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը վայր է դնում պատգամավորական մանդատը, այսօր խորհրդարանի հերթական նիստի մեկնարկին հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
Նշենք, որ Ռուզաննա Մուրադյանը ՀՀԿ-ական այն պատգամավորներից էր, որը կողմ էր քվեարկել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին, որին ՀՀԿ-ի հիմնական մասը դեմ էր։