24/10/2018 15:28
Դավիթ Մարդյանի դուստրը շուտով կդառնա մեկ տարեկան. լուսանկարներ
Դերասան Դավիթ Մարդյանն ինստագրամի իր էջում հրապարակել է դստեր լուսանկարները: Փոքրիկ Նոեմին արդեն 10 ամսական է, առաջին տարեդարձը կնշի դեկտեմբերի 18-ին:
Ամիսներ առաջ Aysor.am-ի հետ զրույցում դերասանն, անդրադառնալով իր համար անծանոթ զգացողություններին, ասել էր.
«Երբ գրկում եմ աղջկաս, լսում նրա շնչառությունը, ու նույնիսկ երբ նայում եմ նրան, սիրուց շունչս կտրվում է: Նրա ծնունդից հետո շա՜տ բան է փոխվել իմ կյանքում, ես կասեի՝ ամեն ինչ»:
Ինչ վերաբերում է անվան ընտրությանն, ապա ամուսիններն այն Աստվածաշնչից են ընտրել: Նորաթուխ հայրիկը մանրամասնել է՝ Նոեմի նշանակում է կյանք բերող, իրենց աղջիկն էլ իր հետ նոր կյանք է բերել: