24/10/2018 10:54
Երգչուհի Լոբոդան հոսպիտալացվել է
Որովայնի հատվածում սուր ցավերի պատճառով շտապ հոսպիտալացվել է երգչուհի Սվետլանա Լոբոդան: Այս պահին բժիշկները հետազոտում են 36-ամյա երգչուհուն, որոշվում է վիրահատության հնարավորությունը:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, հղում անելով StarHit-ին, ախտորոշումն առայժմ հայտնի չէ, սակայն նրա վիճակը գնահատվում է միջին ծանր:
Հոկտեմբերի 25-ին, 26-ին և 28-ին Լոբոդան պետք է համերգներ ունենա Մոսկվայում: