25/10/2018 14:43
Ցանկացած երկրի համար սխալ կլինի, եթե Սիրիայում ռազմական ներգրավվածություն ունենա. Ջոն Բոլթոն (Տեսանյութ)
ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն այսօր Երևանում հայտարարեց, որ ՀՀ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի կողմից Սիրիային մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցին։
«ԱՄՆ-ն նույնպես մարդասիրական աջակցություն ցուցաբերում է, և այն պետք է քաղաքական հարաբերությունների վրա իր ազդեցությունը չունենա՝ մի կողմից ռեժիմի մասով, մյուս կողմից՝ ահաբեկիչների։ Լայնածավալ մարդասիրական աջակցություն է այստեղ իրականացվում», - ասաց Բոլթոնը։
Նա ասաց, թե հանդիպման ընթացքում ՀՀ նախագահն ասել է, որ օգնությունը լինելու է մարդասիրական աջակցությունը։
«Նախագահը նշեց, որ այն ռազմական ուղղվածություն չի ունենալու։ Ցանկացած երկրի, ցանկացած կողմի համար սխալ կլինի, եթե ռազմական ներգրավվածություն ունենա։ Այս պահին արդեն իսկ 7-8 մարտնչող կողմ կա և այլ երկրի համար այնտեղ որպես կողմ ներգրավվելը, կարծում եմ, սխալ է», - նշեց Ջոն Բոլթոնը։