25/10/2018 18:33
Իրաքի Հանրապետությունում ՀՀ դեսպան է նշանակվել Հրաչյա Փոլադյանը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի, Իրաքի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը հետ է կանչվել, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Կարեն Գրիգորյանին հետ կանչել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից», - ասված է հրամանագրում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Հրաչյա Փոլադյանը նշանակվել է Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բաղդադ):