25/10/2018 18:42
Մհեր Մկրտումյանը՝ ԱՄԷ-ում ՀՀ դեսպան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի, Մհեր Մկրտումյանը նշանակվել է Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Մհեր Մկրտումյանը նշանակել Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աբու Դաբի)», - ասված է հրամանագրում: