25/10/2018 15:04
Վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանը կարող է վճռական որոշումներ կայացնել նաև ԼՂ հարցով. Բոլթոն
Եթե դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կուսակցությունը ստանա մանդատ, դա լավ հնարավորություն կլինի, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ավելի վճռական և որոշիչ քայլերի ձեռնամուխ լինեն, լրագրողների հետ զրույցում ասաց ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:
«Եթե պատրաստակամությունը լինի, մենք պետք է աշխատենք, որպեսզի Ադրբեջանի կողմից նույնպես նույն կերպ արձագանք լինի», -ասաց Ջոն Բոլթոնը։
Նա նաև նշեց, որ Հայաստանում աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համատեքստում աշխատանքներին, ինչն ուրախալի է։