25/10/2018 14:22
Այս այցով չեմ եկել ԼՂ կարգավորման հարցում նոր լուծումներ առաջարկելու. Ջոն Բոլթոն (Տեսանյութ)
Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը բարդ է, եթե հեշտ լիներ, արդեն վաղուց կարգավորված կլիներ այդ հարցը, այսօր Երևանում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։
«Ես այս այցով չեմ եկել ամերիկյան քաղաքականության մեջ փոփոխություն ազդարարելու կամ նոր լուծումներ առաջարկելու։ Անշուշտ, կողմերը պետք է աշխատեն միմյանց հետ և ի վերջո, կողմերը պետք է կարողանան լուծումը», - ասաց Բոլթոնը։
Նրա խոսքով՝ Հայաստանի համար արտաքին ճնշումները նվազեցնելու ամենավստահ ուղին ԼՂ հակամարտության լուծման ապահովումն է։