25/10/2018 15:31
«Նապոլիի» նախագահ. երկար հանդիպումները ոչնչացնում են ֆուտբոլը. պետք են 30 րոպեանոց խաղակեսեր
«Նապոլիի» նախագահ Աուերելիո Դե Լաուրենտիսը ֆուտբոլային խաղերը կրճատելու առաջարկությամբ է հանդես եկել:
«Մենք սպանում ենք ֆուտբոլը: Պետք է նայել ապագային, չէ՞ որ երիտասարդությունը հիմա զբաղված է տեսախաղերով: Հենց հիմա մենք խորտակվում ենք:
8 տարի անց դուք կտեսնեք, որ երեխաներն անտարբեր կլինեն ֆուտբոլի նկատմամբ:
Դա մեր մեղքն է, մենք ծեր հիմարներ ենք: Չէ՞ որ կան ձանձրալի խաղեր: Ֆուտբոլային խաղերն այնքան երկար են, որ արդեն ցանկանում ես քնել: Ամեն խաղակեսը պետք է 30 րոպե տևի, գումարած 2-3 րոպե տևող ընդմիջումը. այլապես մարզիչն էլ ինչի՞ համար է պետք», - Դե Լաուրենտիսի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Հիշեցնենք` Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվելիս ոչ-ոքի` 2:2 հաշվով է ավարտել հանդիպումը ՊՍԺ-ի հետ: