26/10/2018 11:30
ՌԴ հետ մեր ռազմավարական հարաբերություններն այսօր այլընտրանք չունեն. Արմեն Ռուստամյան (Տեսանյութ)
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պնդում է՝ ՌԴ-ի հետ ՀՀ ռազմավարական հարաբերություններն այսօր այլընտրանք չունեն։
«Այդ ռազմավարական գործընկերության նշանակությունը չհասկանալը ցանկացած իշխանության, եթե չասեմ մեր երկրի անվտանգության համար է վտանգավոր»,- Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց Ռուստամյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ ՀՀ-ում ՌԴ ազդեցության թուլացման անհրաժեշտության մասին հայտարարությանը։
Նա ընդգծեց, որ ՌԴ դերը Հայաստանում չի նվազել, ինչը շատ լավ հասկանում է նաև Բոլթոնը։
«Նա հասկանում է, որ ՀՀ-ՌԴ միջև այնպիսի կապեր կան, որ այդ հարաբերությունները չեն կարող փոխվել։ Կենսական հարաբերություններից բխող հարցեր կան, որոնցում ՌԴ-ն անփոխարինելի է», - ասաց նա։