26/10/2018 12:05
Հայաստանը վարում է բալանսավորված արտաքին քաղաքականություն. Գորգիսյանը՝ ՌԴ ազդեցությունից ազատվելու հայտարարության մասին
Հայաստանը վարում է բալանսավորված արտաքին քաղաքականություն, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այն հայտարարությանը, որ Հայաստանը կարող է ազատվել ՌԴ ազդեցությունից։
«ՌԴ-ն մեր ռազմավարական գործըներն է մնում, բայց մենք պետք է շարունակենք հարաբերությունները ՌԴ, ԱՄՆ, Իրանի, Վրաստանի և բոլոր այն պետությունների հետ, որոնք ունեն կարևոր նշանակություն ՀՀ համար», - ասաց նա։
Հիշեցնենք՝ Բոլթոնը հայտարարել էր, որ ՀՀ-ն կարող է ազատվել ՌԴ ազդեցությունից՝ այնպես որ, ԱՄՆ-ի տեսանկյունից որքան ավելի ուժեղ է ժողովրդավարությունը, այդքան ավելի մեծ է հնարավորությունը շփվելու Միացյալ Նահանգների և նույն արժեքները կրող այլ երկրների հետ։