26/10/2018 13:43
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հոկտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 1,05 դոլարով՝ հասնելով մինչև 76,73 դոլար մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի սեպտեբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 0,51 դոլարով և կազմում է 67.33 դոլար մեկ բարելի դիմաց։