26/10/2018 09:46
Առողջապահության նախարարը չի արձագանքում իր ընկերոջ խայտառակ պահվածքին՝ պատճառաբանելով, թե գործուղման մեջ է. «Իրավունք»
Առողջապահության ոլորտի նորանշանակ տնօրեններից մեկի՝ Նարեկ Վանեսյանի անվան հետ կապված Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցած խայտառակ սկանդալը մեջ աղմուկ է առաջ բերել: Առավել ևս երբ մի խումբ անվանի բժիշկների, պրոֆեսորների, դասախոսների հայտնի բաց նամակում ֆիքսվեց, որ միջադեպի հեղինակը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ ընկներ է և պաշտոնի նշանակվեց Թորոսյանի նախարար դառնալուց հետո: Այս մասին գրել է «Իրավունք»-ը:
Թերթի հարցին՝ ի՞նչ քայլեր է ձեռնարկել նախարարն իր ընկերոջ նկատմամբ, Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանն ընդամենը ասել է, որ նախարարն այժմ գործողման մեջ է և միայն վերադառնալուց հետո անդրադարձ կանի խնդրին: