26/10/2018 12:10
Առանց Արցախի ժողվորդի կամարտահայտման այս հարցը չի կարող լուծվել. Վահե Էնֆիաջյան
Որևիցե մեկի ասածը չեմ ուզում մեկնաբանել, իսկ Արցախի հակամարտույան հարցում դիրքորոշումը մեկն է՝ խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծել, լրագրողների հետ ճեպազրույցում Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այն դիտարկմանը, թե վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանն ավելի վճռական որոշումներ կարող է կայացնել ԼՂ հարցով։
«Առանց Արցախի ժողվորդի կամարտահայտության այս հարցը չի կարող լուծվել», - ասաց նա։
Բոլթոնը, հիշեցնենք, ընդգծել էր, որ եթե դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կուսակցությունը ստանա մանդատ, դա լավ հնարավորություն կլինի, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ավելի վճռական և որոշիչ քայլերի ձեռնամուխ լինեն։