26/10/2018 15:25
ՀԲ. Զարգացող երկրները տարեկան 110 մլրդ դոլար են կորցնում անորակ ուտելիքի պատճառով
Զարգացող երկրները տարեկան 110 միլիարդ դոլար են կորցնում անորակ պարենային ապրանքների պատճառով, հայտնել է Համաշխարհային բանկն իր զեկույցում:
Ցուցանիշում ներառված են արտադրողականության կորուստները հիվանդությունների և մահերի պատճառով (95,2 միլիարդ դոլար 2016 թվականի գներով), սննդային խանգարումների բուժման ծախսերը (15 միլիարդ դոլար) և առեւտրի հետ կապված կորուստները:
Նշված է, որ այդ երկրների կառավարությունները կարճաժամկետ հակաճգնաժամային միջոցները կամ արտահանական արտադրանքի բարելավումը գերադասում են երկրում պարենի անվտանգության մակարդակի բարձրացման քաղաքականությունից: