27/10/2018 09:29
Օրենքը կպարզի՝ ովքեր են Հայաստանի հանքերի իրական սեփականատերերը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը երեկ ԱԺ է ներկայացրել Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ: Օրենքի փոփոխությունների իմաստը հանքերի իրական սեփականատերերի բացահայտումն է, որը կարևոր է ոչ միայն հայ հանրության համար, այլ նաև բխում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից:
Հայաստանը 2017թ. Բոգոտայում միջազգային համաձայնագիր է ստորագրել, որը պարտավորեցնում է բացահայտել հանքարդյունաբերության իրական սեփականատերերին: Հետաքրքիր է, թե այս օրենքի ընդունումից հետո ինչ պատկեր կարող է բացահայտվել Հայաստանում, ովքեր են Հայաստանի հանքերի իրական սեփականատերերը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում