27/10/2018 14:57
Փաշինյանը, հնարավոր է, դարձյալ ֆորմալ առաջադրվի՝ նախորդ ելույթը շարունակելու համար (Տեսանյութ)
Հոկտեմբերի 31-ին ավարտվում է վարչապետի ընտրության երկրորդ փուլում թեկնածուների առաջադրման ժամկետը, իսկ նոյեմբերի 1-ին կայանալու է ընտրությունը։ Այսօր վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ ֆորմալ առումով կառաջադրվի՝ նախորդ անգամ խորհրդարանում ունեցած ելույթը շարունակելու համար։
«Նախորդ անգամ չհասցրեցի ասել այն ամենը, ինչ կցանկանայի ասել։ Մասնավորապես, տնտեսական ոլորտին անդրադառնալու ժամանակ չմնաց։ Չի բացառվում, որ նաև տնտեսական ներկա իրավիճակին ու նաև ռազմավարությանն անդրադառնալու համար և նաև այլ քաղաքական նկատառումով, առաջադրվեմ վարչապետի պաշտոնում», -հայտարարեց Փաշինյանը։