27/10/2018 13:19
Իմ կարգավիճակը թույլ չի տալիս մեկնաբանել, թե ով է կանգնած Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետևում. Փաշինյան
Հոկտեմբերի 27-ի ոճրագործության գործերը դե յուրե համարվում են ավարտված, և ՀՀ օրենսդրության համաձայն՝ գործերը վերաբացելու համար անհրաժեշտ է կամ նոր հանգամանք, կամ նոր երևան եկած հանգամանք, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Կարծում եմ՝ այդ հարցով տուժողների իրավահաջորդներն ավելի շատ ասելիք կունենան, որովհետև նրանք են գործի մանրամասներին ծանոթ», - ասաց Փաշինյանը։
Նա նշեց, թե չի կարծում, որ այսօրվա իր կարգավիճակում ճիշտ է որևէ մեկնաբանություն անել, թե ով էր կանգնած Հոկտեմբերի 27-ի հետևում։