27/10/2018 14:25
Եթե Վիգեն Սարգսյանը սովոր է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ծուռ վզով և կիսածնկած արտաքին քաղաքականություն վարեն, ուզում եմ հիասթափեցնել իրեն. Նիկոլ Փաշինյան
Եթե Վիգեն Սարգսյանը սովոր է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ծուռ վզով և կիսածնկած արտաքին քաղաքականություն վարեն և դա է նրա պատկերացրած արտաքին քաղաքականությունը, ես ուզում եմ հիասթափեցնել Վիգեն Սարգսյանին և իր բոլոր գործընկերներին, լրագրողներին ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ արձագանքել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ իր վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ քննադատությանը։
Վիգեն Սարգսյանը, հիշեցնենք, այսօր գրառում էր կատարել, նշելով, թե Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության առաջին չափելի արդյունքները մտահոգում են։
«Հայաստանի իշխանությունները վարում են շատ հստակ, ինքնավստահ և արժանապատիվ երկրին վայել արժանապատիվ քաղաքականություն», - արձագանքելով Վիգեն Սարգսյանին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։