27/10/2018 20:56
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետն ազատվել է պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետն ազատվում է պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 11-րդ կետերի.
Արմեն Ղահրամանյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից», - գրված է հրամանագրում: