27/10/2018 09:34
ԱՄՆ-ն աջակցել է Փաշինյանին. վերջինս վարձահատույց պիտի լինի. «168 Ժամ»
«168 Ժամի» հետ զրույցում ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի ՀՀ կատարած այցին ասել է. «Բոլթոնի հայտարարությունները Հայաստանում կոչ էին՝ ուղղված Փաշինյանին՝ վճարել ԱՄՆ-ին կոնկրետ քայլերով այն քաղաքական աջակցության համար, որը ցուցաբերել են Փաշինյանին: ԱՄՆ-ը քաղաքականապես աջակցել է Փաշինյանին, իսկ հիմա Փաշինյանը պետք է վարձահատույց լինի պրակտիկ կերպով: Օրինակ` դինամիկայով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, որը կարելի է ներկայացնել՝ որպես ամերիկյան նախաձեռնություն»:
Ուստի, նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը «պարտք» է Միացյալ Նագանգներին, և նրանք հիշեցնում են, որ նա «պարտք» է:
«Եթե ամեն բան ընթանա այնպես, ինչպես ընթանում է, նախկին սխեմայով ԼՂ հակամարտության կարգավորման անհնարինության հարցն է՛լ ավելի է սրվելու: Նիկոլը ստիպված է լինելու ինչ-որ բան անել: Դա նրա առաջին լուրջ խնդիրն է»,- ասել է Կոլերովը:
Իսկ ինչ վերաբերում է ՌԴ-ին, ապա, նրա խոսքով՝ ՌԴ-ն չի միջամտելու և հետևելու է ընթացող զարգացումներին: Ըստ նրա՝ Մոսկվայի համար բավարար է Փաշինյանի հետ ռազմական ոլորտում երկխոսությունը»:
Զրույցի մանրամասները՝ թերթի այսօրվա համարում