27/10/2018 09:25
Քննադատող-ձերբակալող Փաշինյանը մի խոսք չի ասել Աղվան Հովսեփյանի, Վահագն Հարությունյանի մասին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում քննարկում են վարչապետի ելույթները․ «Մինչ այս քարը քարին չթողնող, նախկիններին քննադատող-ձերբակալող վարչապետ Փաշինյանը մի խոսք չի ասել Աղվան Հովսեփյանի, Մարտի 1-ի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի մասին, որի եղբորը վերջերս նշանակել են «Զվարթնոցի» մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ։ Աներորդին էլ ոստիկանապետի աշխատակազմի ղեկավարն է․ էդ ինչպե՞ս է լինում»։
Էդ ինչպե՞ս է լինում՝ մեր հերթին հարցրինք ՊԵԿ պատասխանատուին։ «Արտակ Հարությունյանը համակարգում է շատ վաղուց, նորմալ աշխատող է»։ Իսկ աներորդին՝ Մերուժան Հակոբյանը, ոստիկանապետի աշխատակազմի ղեկավարն է՝ 2015-ից»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում