27/10/2018 09:23
ՀԱԿ-ը կմասնակցի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղի է ունեցել ՀԱԿ վարչության նիստը, որի ժամանակ քննարկվել է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը:
ՀԱԿ վարչության անդամները քվեարկությամբ հանդես են եկել հօգուտ ընտրություններին կուսակցության մասնակցության՝ մանավանդ, եթե Ընտրական օրենսգիրքը փոփոխվի և ռեյտինգային ընտրակարգը վերացվի: Նախորդ ընտրություններում ՀԱԿ-ի ձախողումները նրանք համարում են ընտրությունները տոտալ կեղծելու հետևանք»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում