27/10/2018 13:24
Ի պատասխան փոթորիկ կստանան. Փաշինյանը՝ ՀՀ տնտեսության մեջ «քամի ցանող» գործարարներին
Մեր տնտեսության կառուցվածքն այնպիսին է, որ տնտեսության վիճակը երբեմն կախված է մեկ-երկու ընկերության գործունեությունից կամ տրամադրությունից, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Ասենք, որ մի գործարանի սեփականատեր այդ օրը վատ տրամադրությամբ արթնանա, կարող է մտքով անցնի, որ տնտեսության մեջ մի հատ մինի փոթորիկ առաջացնի։ Հույս ունեմ, որ այդպիսի մարդիկ գիտեն, որ մենք իրենց տեղերը գիտենք, և քամի չեն ցանի, որովհետև ի պատասխան փոթորիկ կստանան», - ասաց Նիկոլ Փաշինյանը։