29/10/2018 13:29
Ընտրական օրենսգրքի երկրորդ ձախողումը. Օրինագիծը խորհրդարանը չընդունեց
Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը խորհրդարանն արտահերթ նիստում չընդունեց:
Օրինագծին կողմ էր 62 պատգամավոր, դեմ՝ 2-ը։ Ի դեպ, քվեարկությունից առաջ ԱԺ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը միտումնավոր ձգեց քվեարկությունը, որպեսզի խորհրդարանի նիստերի դահլիճից բացակայող պատգամավորները գան, մասնակցեն քվեարկությանը։
Նշենք, որ Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է և դրա ընդունման համար անհրաժեշտ է 63 պատգամավորի ձայն։
ԱԺ արտահերթ նիստը հրավիրել էր ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը։ Նախորդ, կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ նիստում օրինագիծը չէր ընդունվել, քանի որ հուշագրով պարտավորություններ ստանձնած «Ծառուկյան» խմբակցությունը ամբողջ կազմով չէր ներկայացել ԱԺ նիստին։