29/10/2018 14:55
Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծի քվեարկությանը բացակայած պատգամավորները Դաշնակցությունից են
Այսօր ԱԺ «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստում, ըստ հաշվարկների, սպասվում էր, որ պետք է ընդունվեր Ընտրական օրենսգիրքը։ Սակայն Դաշնակցություն խմբակցության երկու պատգամավորների բացակայության պատճառով օրինագծի քվեարկությունը տապալվեց։ Նիստից բացակայում էին պատգամավորներ Անդրանիկ Կարապետյանը և Ռոմիկ Մանուկյանը։
Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, որն ընդունելու համար անհրաժեշտ էր 63 պատգամավորի ձայն։ Սակայն օրինագծին կողմ քվեարկեց 62 պատգամավոր, և նախագիծը չընդունվեց։