29/10/2018 15:11
Կասկածում եմ, որ ԸՕ քվեարկությանը չմասնակցած մարդիկ ներկայացված են լինելու գալիք ԱԺ-ում. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ)
Ես խիստ կասկածներ ունեմ, որ այն մարդիկ, ովքեր բացակայել են, և այն ուժը, որը նրանք ներկայացրել են, լինելու են գալիք ԱԺ-ում, լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով ԱԺ-ում երկրորդ անգամ Ընտրական օրենսգրքի նախագծի ընդունման տապալմանը:
«Չեն լինելու ԱԺ-ում, որովհետև ՀՀ քաղաքացին, կարծում եմ, դիտում է այս ամենը և իր գնահատականը կտա», - նշեց նա:
Դիտարկմանը, թե իրենք պնդում էին, որ մեծամասնություն ունեն, այդ դեպքում ինչո՞ւ չկարողացան Ընտրական օրենսգրքի ընդունման համար պակասող մեկ ձայնն էլ ապահովել.
«Որովհետև ՀՀ-ում քաղաքական ճգնաժամ է: Դրա հարմար ենք ասում, որ պառլամենտը օր առաջ պետք է ցրվի և նոր ընտրություններ տեղի ունենան, որոնք կարտացոլեն իրականությունը»:
Նա ընդգծեց, որ հին ընտրական օրենսգրքով ևս ընտրությունների գնալու ոչ մի խնդիր չի տեսնում: