29/10/2018 11:30
Ծառուկյանն իր գործունեությունը հանձնել է կառավարման. Գագիկ Ծառուկյան
Պարոն Ծառուկյանն իր գործունեությունը հանձնել է կառավարման, լրագրողներին ասաց «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե ի՞նչ գործ ունի գործարարը խորհրդարանում։
«Ի՞նչն է պատճառը։ Պարոն վարչապետը ձեզ ասեց, որ Ծառուկյանը մեծ սեփականատեր է, իր գործունեությունը հանձնել է կառավարման։ Եթե ինչ-որ բանով խանգարելու եմ իմ ժողովրդին, վնաս եմ բերելու, ես հրաժարվեմ, հարց չկա», - ասաց նա։