29/10/2018 20:00
«Եվրատեսիլի» նշանաբանը հայտնի է
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի նշանաբանը լինելու է «Թույլ տուր քեզ երազել»: Մրցույթն անցկացվելու է 2019 թվականի մայիսի 14-18-ը՝ Թել Ավիվում, հայտնել է մրցույթի կազմակերպչի մամուլի ծառայությունը:
«Այս ոգեշնչող կարգախոսը ներկայացնում ու խորհրդանշում է այն ամենը, ինչ վերաբերում է «Եվրատեսիլ» երգի մրցույթին: Խոսքը վերաբերում է ինտեգրմանը, բազմազանությանը, միասնությանը: Կանգնելով բեմում, երազելով «Եվրատեսիլ»-ում հաղթելու մասին, համարձակ ու վստահ եղեք՝ ելույթ ունենալով համաշխարհային լսարանի առջև:
Դա այն է, ինչի մասին արժել երազել», - նշել է երգի մրցույթի գործօադիր տնօրեն Յոն Օլա Սանդը, որի խոսքը մեջբերել է մամուլի ծառայությունը: Առաջիկա մրցույթի նշանաբանը հայտարարել են «Եվրատեսիլի» գործադիր տնօրենի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հանդիպումից հետո, ճշտել են մամուլի ծառայությունում: «Եվրատեսիլ»-ի՝ թվով 64-րդ մրցույթը տեղի կունենա Թել Ավիվում՝ Իսրայելի տոնավաճառների կենտրոնում: Ստուգատեսի կիսաեզրափակիչները նշանակված են մայիսի 14-ին և 16-ին, եզրափակիչը՝ մայիսի 18-ին: