29/10/2018 14:30
Մերկելի կուսակցությունը հաղթում է Հեսսենի երկրամասի ընտրություններում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեադեմոկրատական միությունը հաղթում է Հեսսենի դաշնային երկրամասի խորհրադարանի ընտրություններում՝ հավաքելով ձայների 27 տոկոսը, ինչը 11,3 տոկոսով պակաս է, քան՝ անցած ընտրություններում:
Ձայների նախնական հաշվարկի այս տվյալները երկուշաբթի ներկայացրել է ARD հեռուստաալիքը:
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն ստանում է ձայների 19,8 տոկոսը՝ 10,9 տոկոս կորցնելով նախորդ ընտրությունների համեմատությամբ: «Կանաչները» նույնպես հավաքում են 19,8 տոկոս, «Այլընտրանք Գերմանիայի համար» կազմակերպությունը՝ 13,1 տոկոս, Ազատ դեմոկրատական կուսակցությունն ստանում է 7,5 տոկոս, Ձախ կուսակցությունը՝ 6,3 տոկոս: Հեռուստաալիքի տվյալներով՝ ներկայում արդյունքներն ամփոփված են Հեսսենի բոլոր 55 ընտրատարածքներում: Հեսսենում ձայնի իրավունք ունի 4,4 մլն մարդ: Երկրամասի խոշորագույն քաղաքը Մայնի Ֆրանկֆուրտն է: