30/10/2018 15:17
Հայաստանն ինքնիշխան պետություն է ու պետք է ինքնուրույն որոշի իր ներքին ու արտաքին քաղաքականությունը. ԵՄ դեսպան
Հայաստանն ինքնիշխան պետություն է ու հայերը պետք է ազատ լինեն որոշելու իրենց ներքին ու արտաքին քաղաքականությունը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
«Իհարկե, մենք փորձում ենք հետևել Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, դա մեր աշխատանքն է։ Ինչ վերաբերում է ներքին ու արտաքին քաղաքականությանը, Հայաստանն այն ինքնուրույն պետք է որոշի։ Հայաստանն ինքնիշխան պետություն է ու հայերը պետք է ազատ լինեն ընտրելու իրենց ներքին ու արտաքին քաղաքականությունը», - ասաց Սվիտալսկին՝ Aysor.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ՀՀ-ԱՄՆ և ՀՀ-ՌԴ հարաբերությունները:
«Մենք ուրախ ենք, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն իրենց անկախ կարգավիճակը և չէինք ցանկանա, որ դրանք դիտարկվեն Հայաստանի և այլ երկրների միջև եղած հարաբերությունների տեսանկյունից», - նշեց նա: