30/10/2018 09:56
Ըստ Վիգեն Սարգսյանի՝ ՀՀԿ-ն խորհրդարանում լինելու է երկրորդ քաղաքական ուժը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը երեկ ԱԺ-ում բարեփոխված ԸՕ-ի քվեարկության տապալումից հետո հանդիպել է ՀՀԿ վերնախավի, այդ թվում՝ պատգամավորական խմբակցության անդամների հետ: Սարգսյանը հայտնել է, որ ՀՀԿ-ն ոչ միայն մասնակցելու է ընտրություններին, այլ նաև դրա արդյունքում լինելու է երկրորդ քաղաքական ուժը առնվազն 20 տոկոս ներկայացվածությամբ:
«Մենք ունենք մարդկային, կադրային, լրատվական և ֆինանսական ռեսուրսներ հաջողության հասնելու համար: Մենք ենք լինելու գործող իշխանության իրական ընդդիմությունը, և ոչ թե որևէ այլ կուսակցություն», - ըստ հավաքի մասնակիցների՝ ասել է Սարգսյանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում