30/10/2018 09:43
Իշխանությունների գործի ու խոսքի հակասություն կա. կադրային միջամտություններն անխուսափելի են. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Երբ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննան, իր հիմնադրամը բացելիս ելույթ ունեցավ և ասաց, որ «երկու ամիս ինձ դիտարկել են որպես Նիկոլի կին, դիմել աշխատանքի հարցով, սակայն կցանկանայի իմանաք, որ ես չեմ խառնվում նման գործերի, և ինձ հետ սուրճ խմելը ձեր հարցերը չի լուծելու», իրականում կատարվեց ճիշտ հակառակը: Ինչպես մնացած հարցերում, այս դեպքում էլ իշխանությունների գործի ու խոսքի հակասություն կա, ընդ որում, երբեմն կադրային միջամտությունները, ծանոթ-բարեկամ փոխառնչություններն այնքան նուրբ հարցերում են տեղ գտնում, որ զարմանալ կարելի է:
Զորօրինակ, «ֆուտբոլի ֆեդերացիայում լուրջ պայքար էր ծավալվել ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնի համար. և ի վերջո փոխնախագահներից մեկը դարձավ «Հայկական ժամանակ» օրաթերթի սպորտային մեկնաբան Արմեն Նիկողոսյանը, իսկ առաջին փոխնախագահ Արմեն Մելիքյանն էլ ամենևին չի ժխտում, որ հենց տիկին Աննայի միջամտությամբ է դարձել ֆեդերացիայի փոխնախագահ»,- արձանագրեց ֆեդերացիային մոտ կանգնած մեր «ասողը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում