30/10/2018 11:18
Պատգամավորների 1/3-ի ստորագրությամբ վարչապետի պաշտոնում առաջադրվել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը
«Ելք», «Ծառուկյան» խմբակցությունները և ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավորները նոյեմբերի 1-ին կայանալիք վարչապետի ընտրության 2-րդ փուլի համար պատգամավորների 1/3-ի ստորագրությամբ առաջադրել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, Aysor.am-ին լուրը հաստատեց ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Կնյազ Սարոյանը:
Վարչապետի ընտրության առաջին արտահերթ նիստը տեղի էր ունեցել հոկտեմբերի 24-ին:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ այս անգամ ևս ֆորմալ առումով իր թեկնածությունը կարող է առաջադրվել, քանի որ նախորդ անգամ իր ելույթում ինքը չէր հասցրել անդրադառնալ որոշ հարցերի: