30/10/2018 12:57
ՀՀ ԱԺ նախագահը հույս ունի, որ Երևանում առաջիկայում տեղի կունենա ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի և լիագումար նիստը
Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արա Բաբլոյանը Մոսկվայում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ ափսոսանք է հայտնել Երևանում կայանալիք ՀԱՊԿ Խորհրդի և լիագումար նիստի հետաձգման կապակցությամբ։
«Այո, Հայաստանում ներքաղաքական իրավիճակը կարող է հանգեցնել խորհրդարանի լուծարման, և, որպես հետեևանք, արտահերթ ընտրությունների։ Բայց, անկախ ամեն ինչից, մենք պատրաստ ենք կատարել մեր պարտավորությունները և ընդունել մեզ մոտ նախանշված միջոցառումները: Միևնույն ժամանակ, մենք հարգում ենք կոնսենսուսով ընդունված որոշումը` հետաձգելու երևանյան նիստի անցկացումը: Հուսով եմ, որ Երևանում առաջիկայում տեղի կունենա ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի և լիագումար նիստը», - ասել է Արա Բաբլոյանը։
Իր հերթին, ՀԱՊԿ ԽՎ նախագահ, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ իրենք պատրաստ են քննարկել Երևանում նիստի անցկացման հարցը, եթե ՀՀ նոր խորհրդարանից համապատասխան առաջարկ ստացվի։