31/10/2018 11:55
Նարեկ Վանեսյանն ու Արմենակ Բակունցը աշխատակիցներին սպառնալով տանում են առողջապահության նախարարություն. ահազանգ
ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի առողջարանային բաժանմունքի վարիչ Գագիկ Թադևոսյանը Aysor.am-ին հետ զրույցում տեղեկացրեց, որ բուժկենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանն ու նրա ընկերը՝ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ի փոխտնօրեն Արմենակ Բակունցը քիչ առաջ բուժկենտրոնին պատկանող ավտոբուսով աշխատակիցներին տարել են առողջապահության նախարարություն՝ բողոքի ակցիա իրականացնելու և Նարեկ Վանեսյանին աշխատանքից չազատելու պահանջի իմիտացիա ստեղծելու համար:
«Երեկ երեկոյան զանգել են աշխատակիցներին ու սպառնացել, որ եթե չգնան նախարարություն, կազատվեն աշխատանքից», - Аysor.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Թադևոսյանը:
Մենք կապ հաստատեցինք նաև Արմենակ Բակունցի հետ, ով ասաց, թե աշխատակիցները չեն ցանկանում, որպեսզի Վանեսյանն ազատվի աշխատանքից: Լսելով աշխատակիցներին հիվանդանոցի ավտոբուսով նախարարություն տանելու մասին հարցը՝ Արմենակ Բակունցն անջատեց հեռախոսը և այլևս չպատասխանեց մեր զանգերին: