31/10/2018 13:47
Համաներման որոշումը խորհրդարանն ընդունեց առաջին ընթերցմամբ
Համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը այսօր խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց միաձայն։
Նախագծին կողմ քվեարկեց 72 պատգամավոր։
Նախագծի երկրորդ և վերջին ընթերցմամբ քննարկումները կկայանան վաղը։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հայտարարել էր, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող 93 ցմահ դատապարտյալների նկատմամբ անհատական մոտեցում է ցուցաբերվելու: