31/10/2018 10:25
Վարչապետի ընտրության հարցը խորհրդարանում կքննարկվի նոյեմբերի 1-ին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարարությամբ.
«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում», - նշված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ելք», «Ծառուկյան» խմբակցությունները և ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավորները վարչապետի ընտրության 2-րդ փուլի համար պատգամավորների 1/3-ի ստորագրությամբ առաջադրել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: