31/10/2018 12:50
Նռնակով Կառավարության շենք մուտք գործելու փորձ կատարած տղամարդը կալանավորվել է
Հոկտեմբերի 27–ին երեկոյան ձեռքին նռնակով ՀՀ կառավարության շենք մուտք գործելու փորձ կատարած տղամարդուն մեղադրանք է առաջադրվել, Aysor.am-ին հայտնեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը։
«43–ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235–րդ հոդվածի 1–ին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)», - նշեց Ս. Գալստյանը։
ԱԱԾ մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ տղամարդը կալանավորվել է։