31/10/2018 14:25
Քանյե Ուեսթը հայտարարել է, որ իրեն օգտագործել են քաղաքական նպատակներով
Ռեփեր և պրոդյուսեր Քանյե Ուեսթը, ով հանդես էր գալիս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտպանությամբ, հայտարարել է, որ իրեն օգտագործել են այնպիսի գաղափարների տարածման համար, որոնք ինքն իրականում չի պաշտպանում, կատարողն այդ մասին չորեքշաբթի հայտնել է իր Twitter-ում:
«Այժմ աչքերս բացվել են, և ես հասկացել եմ, որ ինձ օգտագործել են այնպիսի գաղափարների տարածման համար, որոնց ես չեմ հավատում: Ես ինձ սահմանազատում եմ քաղաքականությունից և լիովին կենտրոնանում եմ ստեղծագործության վրա»,- գրել է Ուեսթը:
Նա նաեւ հայտարարել է, որ ոչ մի առնչություն չունի այն մարզաշապիկների ստեղծման հետ, որոնք աֆրոամերիկացիներին կոչ են անում դադարեցնել աջակցությունը ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանը:
Ավելի վաղ ռեփերն այցելել է Սպիտակ տուն, որտեղ հանդիպել Է Թրամփի հետ, նաև բազմիցս հանդես է եկել նրա պաշտպանությամբ:
Քանյե Ուեսթին համարում են ամենահանրաճանաչ ռեփ-կատարողներից մեկն ԱՄՆ-ում: Փորձագետները նրան քանիցս ճանաչել են XXI դարի մեծագույն արտիստներից մեկը: Երգիչն ընդհանուր առմամբ ստացել Է Grammy-ի 21 արձանիկ՝ այդպիսով դառնալով ռեկորդակիրներից մեկն այդ երաժշտական մրցանակի պարգեւների թվով: