31/10/2018 09:37
«Ժողովուրդ». Հայաստանը տոմատ արտադրող, անգամ արտահանող երկրից վերածվել է ներկրողի
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանը տոմատ արտադրող, անգամ արտահանող երկրից վերածվել է ներկրողի: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` ՀՀ-ում այս տարվա 8 ամիսների ընթացքում տոմատի մածուկի արտադրության ծավալները աճել են 7.4 տոկոսով, սակայն տոմատի մածուկ արտադրող հիմնական ընկերությունները հումքը ներկրել են:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ՊԵԿ-ից տեղեկացավ, որ 2018թ. հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 22-ը ընկած ժամանակահատվածում ներմուծել է 311 հազար 712 կգ լոլիկ: Ասել է թե` տոմատ արտադրող ընկերությունը գյուղացիներից լոլիկ մթերելու փոխարեն այն ներկրել է: Սա էլ ունի իր պատճառները. լոլիկն այս տարի բավական թանկ էր: Միաժամանակ, եղանակային պայմանների պատճառով բավական պակաս էր լոլիկի բերքը: Ու ամենատարօրինակն այն է, որ անգամ քիչ աճեցված լոլիկը բավական մեծ չափերով արտահանվել է: Արդյունքում, չի բացառվում՝ առաջիկայում շուկայում տոմատի մածուկի դեֆիցիտ լինի»: