31/10/2018 11:12
ՀՀԿ-ն համաներման որոշման բովանդակության հարցում ունի վերապահումներ (Տեսանյութ)
Համաներում հայտարարելու մասին որոշման նախագծի վերաբերյալ Հանրապետական խմբակցությունն ունի վերապահումներ։
«Նախագծում կա մի քանի հոդված, որոնց վերաբերյալ մանրամասն անդրադարձ պետք է կատարվի», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ համաներում պարզապես չպետք է լինի մարդասիրական։
Մանրամասները՝ տեսանյութում: