31/10/2018 17:07
Փաշինյանի որոշմամբ Երվանդ Մանարյանին կշնորհվի ՀՀ ժողովրդական արտիստի կոչում
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Երվանդ Մանարյանին կշնորհվի Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում, այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետը։
«Որոշում կայացրեցի՝ Երվանդ Մանարյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին:Այս հիրավի վաստակած կոչումը նա երկար տարիներ չի ստացել ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով: Որոշումը դե յուրե ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց հետո», - գրել է Նիկոլ Փաշինյանը։