Մեկ տարի է՝ Ալեքսանդր Գրիգորյանը մեզ հետ չէ. վերջին օրերն ու կարևոր իրադարձությունները վերհիշում են ընտանիքի անդամները

31/10/2018 20:33

Մեկ տարի է՝ Ալեքսանդր Գրիգորյանը մեզ հետ չէ. վերջին օրերն ու կարևոր իրադարձությունները վերհիշում են ընտանիքի անդամները


Մեկ տարի առաջ հենց այս օրը երկարատև ծանր հիվանդությունից 81 տարեկան հասակում կյանքից հեռացավ Հայաստանի ժողովրդական արտիստ, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր, բեմադրիչ Ալեքսանդր Գրիգորյանը: Նրա բացակայությունը թատերական ու հասարակական աշխարհում մինչ այսօր շոշափելի է. բարձր ինտելեկտով աչքի ընկնող մտավորականը, չնայած կյանքի որոշ դժվարություններին ու հարվածներին՝ շարունակում էր մնալ առաջնակարգ բեմադրիչ, սիրող ամուսին, հոգատար հայր ու շիտակ մարդ՝ քարոզելով անհիշաչարություն:

Նրա մասնագիտական «դիմանկարին» բոլորս ենք ծանոթ, ընտանեկան «դիմանկարին»՝ քչերը:

Aysor.am-ը զրուցել է Ալեքսանդր Գրիգորյանի ընտանիքի անդամների հետ՝ փորձելով բացահայտել նրա հետաքրքրություններն, առավելություններն ու անհանգստությունները:

Թամարա Գրիգորյան. կին, ում սիրեց մինչև վերջին շունչը

Որբացել ենք թե՛ մենք, թե՛ թատրոնը

Այս մեկ տարվա ընթացքում կյանքը շատ-շատ է փոխվել: Երկու տեղում էլ առանց իրեն շատ դժվար է: Նա կարողանում էր անթերի կառավարել և՛ թատրոնը, և՛ ընտանիքը: Հոյակապ ամուսին, հայր ու պապիկ էր: Հաճախ սիրում էր մեր որդու հետ ֆուտբոլ դիտել, դստեր հետ զրուցում էր ռեժիսուրայից, թոռնիկների հետ՝ խաղում: Ամեն ինչ հասցնում էր…

Հոգնել էր քաղցկեղի դեմ պայքարելուց, բայց և շարունակում էր պայքարել

Երբեմն հուսալքության պահեր ունենում էր, բայց մինչև վերջին պահը հույսը չէր կորցնում, կռվում էր հիվանդության հետ: Ասում էր՝ ես իմ կյանքում ամեն ինչ արել եմ, հիմա միայն քո, ձեզ համար եմ ուզում ապրել:

Ձեռքբերում էր համարում իր վերջին ընտանիքը

Շատ էր կապված մեզ հետ, շատ էր սիրում: Պետք է շեշտեմ, որ իր բոլոր՝ 6 երեխաներին (3 որդի, 3 դուստր՝ հեղ.) էլ շատ էր սիրում, թոռնիկների (5 թոռնիկ ունի՝ հեղ.) համար խենթանում էր: Պարզապես, կյանքի վերջին րոպեներին միայն մենք էինք իր կողքին: Իր կյանքում միայն մեկ բան կիսատ մնաց. չկարողացավ երկար ժամանակ լինել կրտսեր զավակների՝ Նորայի ու Ալեքսանդրի «գլխին», ու զգում էի, որ դրա համար ափսոսում է ու նեղվում:

Իրենից հետո բոլորի դիմակները պատռվեցին…

Շատ բացահայտումներ եղան, բայց այդ մասին չեմ ցանկանում խոսել… Միայն մեկ բան կարող եմ ասել՝ մարդուն ձեր սիրո մասին ասեք նրա կենդանության օրոք, դրանից հետո անիմաստ է…

Այս գիշերն ուղղակի մղձավանջ էր…

Ժամը 4-ին արթնացել եմ, չէի կարողանում քնել: Օրս սկսել եմ լացով ու ափսոսանքով, որ Ալեքսանդր Գրիգորյանի նման մարդը, ամուսինը, հայրը, պապիկը մեր կողքին չի, շատ շուտ մեզ թողեց ու գնաց: Երևի թե մինչև կյանքիս վերջ կցավամ ու կլացեմ (հուզվում է՝ հեղ.)…

Սաշը. Ալեքսանդր Գրիգորյանի կրտսեր որդին կրում է հայրիկի անունը

Անունս՝ հպարտության առիթ

Անկեղծ ասած՝ երբեք չեմ հետաքրքրվել, թե ինչու ենք ես ու հայրս նույն անունը կրում, բայց նրա անունը կրելն ինձ ոգևորում է: Հայրիկի հետ մշտապես լավ հարաբերություններ ենք ունեցել: Տանը լինելու ընթացքում շատ ժամանակ էինք անցկացնում միասին, զրուցում էինք տարբեր թեմաների շուրջ: Քանի որ ես իր բնագավառի հետ կապ չունեմ, հիմնականում անձնական հարցերով էինք կիսվում: Նաև ֆուտբոլ էր շատ սիրում: Մանկության, երիտասարդության տարիներին զբաղվել է ֆուտբոլով, հետո է ընտրել թատրոնը: Ֆուտբոլի նկատմամբ սերը հենց իրենից էլ փոխանցվել է…

Հայր ու որդի՝ «Բարսելոնա»-ի երկրպագու. հայկական ֆուտբոլն էլ «քանդել-հավաքել» է պետք

Երկուսս էլ «Բարսելոնա»-ի կողմնակիցն էինք, բայց Բարսելոնա-Ռեալ խաղերի ժամանակ, ինտրիգը պահելու համար, «Ռեալ»-ի երկրպագու էր դառնում: Մենք շատ վատ կարծիք ունեինք հայկական ֆուտբոլի մասին: Գուցե շատերին զարմացնեմ, բայց կասեմ՝ պետք է ցրվի ամբողջ հավաքականը, ու առաջինը՝ Հենրիխ Մխիթարյանը:

Թատրոնից հեռու՝ դիվանագետ ու փիլիսոփա

Երևի թե թատրոնն ինձ չգրավեց այն բանի համար, որ մտածում էի՝ երրորդն ընտանիքում շատ կլինի: Քույրս ու հայրս բավական էին, այլապես մայրս կխելագարվեր (ժպտում է՝ հեղ.)…

Տարաձայնություններ, վեճեր ու խորհուրդներ

Ցանկացած ընտանիքում էլ վեճեր ու տարաձայնություններ լինում են, ես ու հայրս ավելի շատ սպորտային թեմաներով էինք «վիճում»: Այդ ժամանակ նոր էի նշանվել ու իմ անձնական հարցերի շուրջ էինք զրուցում: Իր տված խորհուրդներով մինչև հիմա առաջնորդվում եմ: Մշտապես կրկնում էր՝ թշնամուդ մի վերաբերվիր այնպես, ինչպես ինքն է քեզ վերաբերվել: Բարիությունն ինձ որոշ հարցերում խանգարում է, բայց, հիմնականում, չի անհանգստացնում: Կարծում եմ՝ ինձ հետ կապված ցանկությունը մեկն էր՝ դառնամ արժանի զավակ, հասնեմ նրան, ինչ հիմա ունեմ: Միշտ ասում էր՝ այնպես արա, որ բոլորը քեզանով հպարտանան: Ընդունվես մարդկանց կողմից ո՛չ թե նրա համար, որ իմ տղան ես, այլ՝ դառնաս անհատականություն:

Օրս սկսել եմ…

Այսօր առավոտյան 8:00-ից ոտքի վրա եմ, 11:00-ին էլ թատրոնում հավաքվեցինք ու գնացինք հայրիկին «այցելության»…

Նորա Գրիգորյան. հայր ու դուստր՝ նույն թատրոնի երկու բեմադրիչ

Իրականում, ոչ թե բանավիճում էինք, այլ քննարկումներ էինք անում այս կամ այն պիեսի, բեմադրության շուրջ: Ինձ միշտ հետաքրքիր էր՝ ինչպես էր որոշում իր բեմադրությունների քայլերը, լուծումը:

Հայրս դեմ էր իմ մասնագիտական ընտրությանը, թերահավատորեն էր մոտենում

Ես պատրաստվում էի իրավաբան դառնալ, դպրոցական տարիներին պարապում էի ընդունելության համար: Բայց հասկացա, որ ուզում եմ Թատերական ինստիտուտ ընդունվել, ոտքերս դեպի թատրոն են տանում: Երբ այդ մասին ասացի հայրիկին, նա, մեղմ ասած, լավ չընդունեց: Մինչև 3-րդ կուրս չի եկել ու քննության համար պատրաստած իմ բեմադրությունները չի նայել: Կուրսիս ղեկավարը՝ Ռուբեն Բաբայանը, մի օր նրան ասաց՝ արի մի հատ աղջկադ աշխատանքը նայիր: Եկավ, նայեց ու հավանեց…

Հայրս ու այդ ժամանակ ապագա ամուսինս լուրջ խոսակցություն են ունեցել. հաղթել է սերը

Գիտեմ, որ թատրոնի իր աշխատասենյակում հայրս ու Էրվինը լուրջ խոսակցություն են ունեցել: Իհարկե, որոշ խնդիրներ եղել են, բացատրել է, թե ինչ է նշանակում կյանքը դերասանի հետ կապել, բայց երբեք ոչ մի խոչընդոտ չի ստեղծել, միշտ հարգել է իմ որոշումը: Հիշում եմ իմ ու հորս զրույցը ավտոմեքենայի մեջ. հարցրեց՝ ինչքա՞ն է ձեր տարիքային տարբերությունը, ասացի՝ 14 տարի: Շրջվեց դեպի ինձ ու վստահ ասաց՝ ամենալավ տարբերությունն է: Նոր-նոր է տղամարդը հասկանում, որ իր տարիքը մեծանում է, ու շատ լավ կհասկանա նաև քո տաքարյունությունը… Նա կարևորում էր մարդկային արժեքները, կարող էր նստել ու ուղիղ խոսել հետդ (հուզվում է՝ հեղ.)…

Նա փրկեց մեր ընտանիքը

Մի շրջան կար, որ ես ու ամուսինս շատ էինք վիճում: Հայրս եկավ, իմ ու Էրվինի հետ նստեց, զրուցեց ու մեզ հաշտեցրեց: Այդ օրվանից այն հարցերը, որոնք մեզ համար վեճի թեմա էին դառնում, այլևս չարծարծվեցին: Իսկ ես գիտեմ, որ հայրս շատ դեպքերում նման վեճերում դուստրերի կողմից է խոսել: Այս անգամ նա երկուսիս հասկացավ ու փրկեց մեր ընտանիքը: Դա շատ սիրող հոր, Էրվինի համար էլ՝ լավ ընկերոջ արարք էր:

Ալեքսանդր Գրիգորյանը՝ 6 զավակներին կապող օղակ

Մեր կապը հիմա էլ պահպանվում է: երբ հայրս մահացավ, քույրերս Հայաստան եկան: Մենք խոսել ու որոշել ենք՝ պապայի՝ ֆիզիկապես մեր կողքին չլինելը մեր հարաբերություններին չի խանգարելու: Մենք նույն արյունն ունենք… Եղբայրս ԱՄՆ-ում է, իր հետ էլ եմ շփվում: Փառք Աստծո, մեր հայրը մեզ այնպես է դաստիարակել, որ մենք միմյանց ընկալել ենք որպես մեկ մեծ ընտանիք:

Այն, ինչ կատարվեց այս մեկ տարվա ընթացքում, դեռ վաղուց էր հայրս կանխատեսել

Իր կյանքի վերջին ամիսներին նա ինձ մանրամասն նկարագրում էր, թե հետո ինչն ինչպես է լինելու, ով ինչ դիմակ է պատռելու: Այդ ժամանակ չէի ուզում հավատալ, ասում էի՝ հնարավոր չի: Բայց արի ու տես, որ ամեն ինչ նույնությամբ կրկնվեց: Այլևս չեմ զարմանում, ու կարծում եմ՝ ամեն ինչ առջևում է: Ասում են չէ՞ ՝ հարգենք մարդու հիշատակը, սպասենք՝  տարին անցնի, հետո կանենք այն, ինչ ուզում ենք: Այնպես որ, վստահ եմ, դեռ շատ «ջրեր են հոսելու»: Իհարկե, ինձ համար ցավալի է, երբ ընկերդ, կոլեգադ կամ բարեկամդ այլ կերպար է ընդունում, վերաբերմունք է փոխում, բայց ես արդեն պատրաստ եմ… Հայրս իմ մեջ ներդրել է սերը գործի հանդեպ, ու ինչպես նման դեպքերում է ասվում, եթե չես ուզում գլուխդ «զիբիլով» լցնել, գործով զբաղվիր: Այդպես էլ անում եմ:

Ես մենակ չեմ…

Վերջին շրջանում անհանգստանում էր Արմեն Ջիգարխանյանի հետ կապված ընտանեկան իրավիճակի համար: Այդ ժամանակ ասաց՝ ինչ լավ է, որ ես միայնակ չեմ…

Ես նրան տեսա իր մահից 7 րոպե առաջ

Պապան Նաիրի հիվանդանոցում էր պառկած, վերակենդանացման բաժանմունքում: Այնպես ստացվեց, որ կարողացա այնտեղ հայտնվել: Մոտ 10 րոպե իր մոտ մնացի, փաթաթվեցի ու ասացի, թե ինչքա՜ն շատ եմ իրեն սիրում: Երբ դուրս եկա, հասա տուն, զանգեցին ու ասացին, որ նա արդեն չկա (լռում է՝ հեղ.)… Հիվանդանոցից մեր տուն ընդամենը 7 րոպեի ճանապարհ էր, ես նրան տեսա իր մահից 7 րոպե առաջ: Շնորհակալ եմ իրեն, որ չզրկեց ինձ հնարավորությունից՝ հասցնել ու ևս մեկ անգամ ասել, թե ինչքան եմ իրեն սիրում:

Ուժեղ եմ դարձել…

Երեկվանից՝ երեկոյան 21:30-ից, լացում ու վերհիշում էի նախորդ տարի այս ժամանակաշրջանի ամեն մի պահը… Չգիտեմ՝ ոնց ստացվեց, բայց այսօր ուժեղ եմ արթնացել: Ափսոսանքը, ցավը, կարոտը, սերը կա, բայց իմ ներսում է: Ու երևի դրա համար լացն արդեն անտեղի եմ համարում…

Էրվին Ամիրյան. փեսա-աներ հարաբերությունները՝ թատրոնից դուրս

Սովորաբար, հայրերն իրենց դուստրերի ընտրյալներին շատ խիստ են վերաբերվում

Դուք ճիշտ եք, կա այդպիսի բան: Դրանում ավելի համոզվեցի, երբ ինքս աղջիկ ունեցա, ու հիմա, երբ որոշ հարցերում հետհայացք եմ գցում, հասկանում եմ Ալեքսանդր Սամսոնիչին (ժպտում է՝ հեղ.)... Ինչ թաքցնեմ, սկզբում մեր հարաբերությունները բարդ են եղել: Հիշում եմ, որ Նորան ինձ ասում էր՝ հեշտ չի լինի, քանի որ շատ հարցերում նման եք միմյանց…

Թատրոնում՝ բեմադրիչ ու դերասան, տանը՝ աներ ու փեսա

Ես երբեք չեմ խառնել ընտանիքն աշխատանքի հետ, ու դա ինձ շատ է օգնել: Գիտեք, Սամսոնիչը նույնիսկ Նորայի հետ աշխատելիս միշտ այդ սահմանը պահել է: Երբ ամուսնացած չէի, անգամ զարմանում էի, թե ինչ խիստ ու պահանջկոտ է սեփական դստեր նկատմամբ, շփվում է՝ առանց վերապահումների: Ու պետք է ասեմ, որ դա խոսում է միայն բարձր պրոֆեսիոնալիզմի մասին:

Երբ հասկացանք, որ սիրում ենք…

Բարձրացա Ալեքսանդր Գրիգորյանի աշխատասենյակ, որտեղ շա՜տ երկար զրույց ունեցանք… Ավելին չեմ մանրամասնի (ժպտում է՝ հեղ.):

Ստեղծագործական ու անձնական բուռն կյանք, որից շատ բան կարելի է սովորել

Սիրում էի նրա հետ զրուցել, քննարկումներ ունենալ: Նա ստեղծագործական ու անձնական այնպիսի բուռն կյանք է ապրել, որ շատերս կերազեինք գոնե 30 տոկոսն ապրել: Անչափ հետաքրքիր զրուցակից էր, նույնիսկ ամենասովորական զրույցի ընթացքում կարող էիր շատ բան քաղել: Խորհուրդներ տալու վարպետ չէր, ավելի շատ իր վարքով, պահվածքով, անցած ճանապարհով էր օրինակ ծառայում ու դիմացինին ուղղորդում: Դա ՄԵԾ ՄԱՐԴՈՒ հատկանիշ է…

Անցավ մեկ տարի… Ու այսօր օրս սկսել եմ մտքերով, հիշողություններով…

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:43 Սևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 11:39 Հայտնի է դարձել երեկ Վանաձորում երթուղայինի վթարից տուժած 12 անձանց ինքնությունը Այսօր, 11:33 Հոգով ձեզ հետ ենք և ուժ ենք մաղթում այս ողբերգական պահին. Փաշինյանը զորակցության խոսքեր է հղել ԱՄՆ-ում հրդեհներից տուժածներին Այսօր, 11:26 «Եռաբլուրից» գողացված ծաղիկները վաճառել են Հյուսիսային պողոտայում՝ մեկ հատը 500-ից 1000 դրամով. երկու հոգի կալանավորվել է Այսօր, 11:23 ՀՀ-ում տնտեսության ամենաթույլ կողմերից մեկը որակյալ մասնագետներն են, չկա մի ընկերություն, որ մասնագետի խնդիր չունի. Էկոնոմիկայի նախարար Այսօր, 11:11 Տիգրան Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը Այսօր, 11:04 Հայաստանի ճակատագիրը գտնվում է մտավոր առումով ոչ ադեկվատ մարդու ձեռքում. Լևոն Զուրաբյան Այսօր, 10:56 «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի գործարկման պարագայում Շիրակի «Չոր նավահանգիստ» արդյունաբերական պարկ ծրագիրը խիստ իրագործելի է. Պապոյան Այսօր, 10:45 2024-ին նախարարության աշխատանքը և մեր տնտեսական ցուցանիշները պետք է գնահատենք դրական. Պապոյան Այսօր, 10:39 Փաշինյանն իր անճաշակ ու հակաէսթետիկ փոդքասթները լրացնելու համար հիմա էլ անցել է այլասերված շուոների. Զոհրաբյան (Տեսանյութ) Այսօր, 10:27 Նիկոլ Փաշինյանը գիտեր, թե ինչու էին իր տերերը 2018-ին ՀՀ-ում հեղաշրջում անում ու իրեն բերում իշխանության. Մկրտչյայն (Տեսանյութ) Այսօր, 10:06 «Խաղաղության խաչմերուկ»-ը հաղորդակցության բարելավման և կենսական կապերի վերաբացման նախաձեռնություն է. Ջոն Ինյարիտու Այսօր, 09:53 Ավելի վատ բան ասեմ՝ առաջարկը կխմբագրվի և տակը կմնա միայն ՀՀ սպառազինության քվոտավորումը, սահմանափակումն ու վերահսկումը․ Աբրահամյան Այսօր, 09:41 Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնն է Այսօր, 09:39 Լարսը բաց է Այսօր, 09:37 Շիրակի մարզում և Թալինի տարածաշրջանում մառախուղ է 12/01/2025 22:48 Վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա տուժած 12/01/2025 20:40 Արթիկի, Անիի, Թալինի, Աբովյանի, Արարատի տարածաշրջաններում մառախուղ է 12/01/2025 18:56 Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից զինվորական ծառայության մեկնեցին առաջին նորակոչիկները 12/01/2025 17:02 Վանաձորում երթուղային «Գազել» է վթարվել. կա 12 վիրավոր 12/01/2025 16:39 Եթե 2018 թ. հեղափոխությունից հետո գնայինք ժողովրդի մղումներն իրականացնելու ճանապարհով, կործանարար կլիներ մեր պետության համար. Փաշինյան 12/01/2025 15:16 Դատական իշխանության օրը Սրբուհի Գալյանը կարևորել է կանխատեսելի արդարադատության հիմքերի ստեղծման անհրաժեշտությունը 12/01/2025 13:41 Խաղաղությունը կառուցում են ու մենք կառուցում ենք խաղաղություն. Փաշինյան 12/01/2025 13:38 Армяне всего мира, гуляют так красиво. Նիկոլ Փաշինյանը գրառում է արել 12/01/2025 13:30 Ձյուն, մառախուղ. Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը 12/01/2025 12:43 Կանխվել է Վերին Խոտանան գյուղի հարակից տարածքում բռնկված հրդեհի տարածումը դեպի անտառային հատված 12/01/2025 12:05 Հրդեհի ահազանգ` Հյուսիսային պողոտայում 12/01/2025 11:18 Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է. Փաշինյան 12/01/2025 11:11 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինաշխատանքներով պայմանավորված՝ կկատարվեն պայթեցման աշխատանքներ 12/01/2025 10:25 Փրկարարներն օգնության են հասել Ծաղկաձորից ոտքով Բջնի գյուղ ուղևորված լեռնագնացներին 12/01/2025 10:20 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդան, Չարենցավան, Սևան, Գավառ քաղաքներում և Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է 11/01/2025 22:22 «Եվ ես նորից ուզում եմ վերադառնալ իրական Հայաստանի գաղափարախոսությանն ու հայեցակարգին»․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն էր` տնտեսության վերաբերյալ 11/01/2025 21:12 Մանկական ռոզեոլա կամ վարդացան. երբեմն շփոթում են այլ հիվանդությունների հետ 11/01/2025 20:52 Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել 11/01/2025 20:27 Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնում. մի քանի կիլոմետրանոց հատվածում բախվել է 27 մեքենա 11/01/2025 20:08 Հրդեհ Սյունիքի Վերին Խոտանան գյուղի վերջնամասում․ կրակի մարմանը մասնակցել են բնակիչները 11/01/2025 19:50 Բիչախչյանը գոլ է խփել 11/01/2025 19:36 Թրամփը հանդիպել է Ցուկերբերգի հետ 11/01/2025 19:13 Սպիտակ քաղաքից 1 կմ դեպի հյուսիս երկրաշարժ է գրանցվել 11/01/2025 18:51 Փառատոնների, սնուփ դոգերի, հեծանիվների ու հազար տեսակ անմտությունների վրա միլիոններ վատնող կառավարությունը փող «չունի» զինծառայողների բազային աշխատավարձի բարձրացման համար․ Մանուկյան 11/01/2025 18:35 Ինչպե՞ս պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ 11/01/2025 18:22 Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները թուլացել են 11/01/2025 18:03 Աբովյանի ճանապարհներին մառախուղ է 11/01/2025 17:45 Թե ինչպես մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայանը երեկվա իրադարձություններից տեսանյութ է հրապարակել 11/01/2025 17:30 Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում 5 մեքենայի մասնակցությամբ վթարից 11/01/2025 17:14 Հայ առաքելական համայնքը մասնակից կլինի Լիբանանի վերականգնմանը․ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահին 11/01/2025 16:57 Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է՝ Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան 11/01/2025 16:47 Խայտառակ բլեֆ է․ Հայաստանը չի դառնալու ԵՄ անդամ, փոխարենը շատ արագ դառնալու է Ուկրաինա․ Նաիրա Զոհրաբյան 11/01/2025 16:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը զորակցություն է հայտնել արցախցի ընտանիքներին (Տեսանյութ) 11/01/2025 16:10 Կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից, Հայաստանը դարձնել նեոթուրանական նախագծի մի փոքր օղակ 11/01/2025 15:57 Անահիտ Մանասյանը ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները 11/01/2025 15:46 Նիկոլ Փաշինյանն այցելել է Գանձաքար բնակավայրի նորակառույց դպրոց 11/01/2025 15:31 Սպասվում է առանց տեղումների եղանակ 11/01/2025 15:06 Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե 11/01/2025 14:30 ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին 11/01/2025 14:25 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հանդես կգա հրաժեշտի խոսքով 11/01/2025 14:09 Արագածոտնում բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարը, «UAZ»-ը, «ՎԱԶ 2107»-ն ու «Chevrolet»-ն. կան վիրավորներ 11/01/2025 13:53 Քարդաշյանները ևս տարհանվել են հրդեհների պատճառով 11/01/2025 13:18 Մոսկվայից և Երևանից չվերթերը փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակման պատճառով 11/01/2025 12:59 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիների չկան․ ԱԳՆ 11/01/2025 12:55 ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խզումը կարող է կործանարար, անդառնալի հետևանքներ թողնել մեր երկրի վրա. Թադևոս Ավետիսյան 11/01/2025 12:26 Հասարակական տրանսպորտից օգտվելու տոմսային ինչ փաթեթներ են առաջարկվում 11/01/2025 12:08 Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ. ընդունվում են մասնակցության հայտեր 11/01/2025 11:32 Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը 11/01/2025 11:29 Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. դատախազը մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնել է դատարան 11/01/2025 11:15 Մեր ընթացքն ուղիղ ճանապարհով գնալու է դեպի մեր կյանքի ազատագրումը. Բագրատ Սրբազան 11/01/2025 10:50 Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները 11/01/2025 10:33 Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց. Տիգրան Աբրահամյան 11/01/2025 10:14 Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է 11/01/2025 09:51 Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար ԱՄՆ դոլար ստացած երկու անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան 11/01/2025 09:29 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդանում, Չարենցավանում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է 11/01/2025 09:18 «Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով՝ ձերբակալել են, հետո բաց թողել 11/01/2025 09:15 «Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն 11/01/2025 09:13 «Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն 10/01/2025 22:27 «Ինչ- որ մեկի ոչ առողջ գլխում ծագել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպիտի օգտվի օրենքով սահմանված ծառայությունից»․ Բաբայանը ներկայացրեց ձերբակալությունների բուն պատճառը 10/01/2025 22:11 Ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում՝ արտահայտվող խիտ մառախուղի տեսքով․ ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն 10/01/2025 21:59 Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց «պոստեր» էր տեղակայել, մեզ հետևում էին․ Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնում իր ու ընկերների ձերբակալությունից (Տեսանյութ) 10/01/2025 21:32 Երևանի Հրազդանի կիրճից քրեական ոստիկանություն են տեղափոխել Արթուր Վանեցյանին սպասարկող մեքենան 10/01/2025 21:24 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյա՞նն է 10/01/2025 21:09 Թրյուդոն Թրամփին կատակով առաջարկել է Կանադան փոխանակել ԱՄՆ նահանգներից մեկնումեկի հետ 10/01/2025 20:49 «Մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բաժինը»․ Իրավապաշտպան Արսեն Բաբայան 10/01/2025 20:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 10/01/2025 20:18 Կիսապաշտպան Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ 10/01/2025 19:56 Մառախուղը Հայաստանի մարզերում խտացել է 10/01/2025 19:39 Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների «հայելի» 10/01/2025 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել 10/01/2025 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում 10/01/2025 18:51 Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել 10/01/2025 18:40 Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան 10/01/2025 18:28 Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ) 10/01/2025 18:14 Ոստիկանությունն Արսեն Բաբայանին ազատ է արձակել, ընկերներին՝ ոչ 10/01/2025 18:07 Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքին 10/01/2025 17:52 Արսեն Բաբայանին և ընկերներին ձերբակալել են «ապօրինի զենքի կասկածով»․ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»․ Մելիքյան 10/01/2025 17:45 Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են 10/01/2025 17:32 Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մառախուղ է 10/01/2025 17:16 Թվային տեխնոլոգիաների ոլորտում կայացած հայկական ընկերությունը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի Աֆրիկայում. հարցազրույց գործարար Աշոտ Ուլիխանյանի հետ 10/01/2025 17:05 Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ 10/01/2025 16:49 Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան 10/01/2025 16:33 Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է 10/01/2025 16:25 2024թ. հունվար-դեկտեմբերին բենզինի գներն աճել են 14.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ